Կարծիք

25.11.2016 12:15


Եթե ամեն տեղից փող ենք ուզում, ինչո՞ւ է այս ժողովուրդն այսքան վատ ապրում

Եթե ամեն տեղից փող ենք ուզում, ինչո՞ւ է այս ժողովուրդն այսքան վատ ապրում

Դարձել ենք ուզող Կարապետը՝ փո՜ղ, փո՜ղ, փո՜ղ

Հերթական «փող տվեք՝ ապրենք» հեռուստամարաթոնը տեղի ունեցավ, հերթական «փող կպցնելու» ակցիան իրականություն դարձավ: Երեկ «Իմ Արցախը» հեռուստամարաթոնի ժամանակ հավաքվել է 14,606,566 դոլար: Բրա՜վո հայ ժողովրդին:

Ես մի բան չեմ հասկանում՝ եթե մենք ամեն տեղից փող ենք ուզում՝ թե՛ ժողովրդից, թե՛ Սփյուռքից, թե՛ միլիարդավոր դոլարներով վարկեր ենք վերցնում, թե՛ շենքեր ենք վաճառքի հանում, հարկերն ենք բարձրացնում ու ամեն անհավանական ձևով փող ենք մուրում, ինչո՞ւ է այս ժողովուրդն այսքան վատ ապրում:

Ու, առհասարակ, այս իշխանություններն ընդհանրապես ինչի՞ համար են, եթե մենք մեր գլուխը կարողանում ենք պահել այստեղից-այնտեղից փոխ ուզելով ու աշխատելով:

Պատերազմ է լինում՝ Սփյուռքը միլիոնավոր դոլարներ է ուղարկում, կարիքավոր ընտանիքների կամ ինչ-որ նախագծեր կյանքի կոչելու համար էլի փող են փոխանցում, զինվորի ընտանիքի համար մենք ենք փող տալու, բյուջեն փող չկա, էլի ժողովրդի աշխատավարձից է փող փոխանցվում... Լավ, այսպես մինչև ե՞րբ: Մեր հաշվին ապրող ու մեր փողերով վերարտադրվող այս իշխանությունը գոնե մի կաթիլ ամոթ ունի՞, լավ:
Չկա մի պետություն, որի ժողովուրդն ամեն ինչ անի՝ իշխանության բացերը, չարած գործերը փակելու համար: Սենց բան ո՞վ է տեսել: Բոլորից, անգամ նորածին երեխայի փողն էլ կվերցնեն, որ մխսեն: Դարձել են ուզող Կարապետը՝ փո՜ղ-փո՜ղ մինչև վերջ:

Վահան Սարգիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը