Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլներում ռուսական հրթիռներ տեղակայելու առնչությամբ
Ճապոնիայի ղեկավարությունը բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներում ռուսական հրթիռային համալիրներ տեղակայելու առնչությամբ։РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Քիսիդան։
«Հույս ունեմ՝ դուք հասկանում եք, որ մենք բողոք ենք հայտնել»,–նշել է նախարարը։
Ավելի վաղ էլ համալիրների տեղակայման առնչությամբ իր ափսոսանքն էր հայտնել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն։
Հիշեցնենք՝ Կուրիլյան կղզիները վիճելի տարածք են համարվում ՌԴ և Ճապոնիայի համար։ Երկրորդ Համաշխարհային պատերազմից հետո բոլոր Կուրիլյան կղզիները անցել են ԽՍՀՄ-ի վարչական վերահսկման տակ, սակայն մի շարք հարավային կղզիներ՝ Իտուրուպը, Կունաշիրը, Շիկոտանը և Հաբոմայի կղզեխումբը, վիճարկվում են Ճապոնիայի կողմից։ Այսօր դե ֆակտո այդ կղզիները գտնվում են Ռուսաստանի Դաշնության կազմում, սակայն Ռուսաստանի և Ճապոնիայի միջև Երկրորդ համաշխարհայինից ի վեր՝ դեռևս չի կնքվել խաղաղության պայմանագիր։ Ռուսաստանում վիճարկելի տարածքները մտնում են Սախալինի մարզի, Կուրիլյան և Հարավկուրիլյան քաղաքային օկրուգների, իսկ Ճապոնիայում՝ Էտորոֆու, Սիկոտան, Կունասիրի և Հաբոմայի գավառների մեջ։
Ճապոնիան բողոք է հայտնել Կուրիլներում ռուսական հրթիռներ տեղակայելու առնչությամբ
Ճապոնիայի ղեկավարությունը բողոք է հայտնել Կուրիլյան կղզիներում ռուսական հրթիռային համալիրներ տեղակայելու առնչությամբ։ РИА «Новости»–ի փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել երկրի ԱԳՆ ղեկավար Ֆումիո Քիսիդան։

7or.am