ԱՄՆ համալսարաններում ու քոլեջներում բացվել են, այսպես կոչված, ուտելիքի բանկեր, որտեղ անապահով ուսանողները կարող են անվճար սնվել, ինչպես նաև անձնական հիգիենայի պարագաներ ձեռք բերել։ «insidehighered.com»–ի փոխանցմամբ՝ մթերային այդ կրպակների այցելուներն անանուն են մնում։ Միակ պայմանը վերջում նշելն է՝ ինչ ուտելիքներ են վերցրել և ինչ քանակությամբ։
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ նահանգներում «College and University Food Bank Alliance» բարեգործական ցանցը բացել է 395 անվճար մթերային կրպակ։
Ամեն շաբաթ կրպակներում նոր մթերքներ են ավելանում։
«Wisconsin HOPE Lab»–ի հարցման տվյալներով՝ ամերիկացի շատ ուսանողների համար քաղցը լուրջ խնդիր է դարձել, որը բացասաբար է ազդում նրանց առաջադիմության վրա։ Դրա համար էլ ուսանողները մեծ հաճույքով ու երախտագիտությամբ են ընդունում անվճար սնունդը։
ԱՄՆ բուհերում սկսել են անվճար սնունդ բաժանել

7or.am