Աշխարհ

25.11.2016 10:05


Անկարան ԵՄ-ին ներգաղթյալների հոսքով է սպառնացել

Անկարան ԵՄ-ին ներգաղթյալների հոսքով է սպառնացել

Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը TRT–ի եթերում մեկնաբանել է ՇՀԿ-ին իր երկրի անդամակցության մասին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«ՇՀԿ–ն չպետք է ընկալվի որպես ԵՄ-ի այլընտրանք։ Հաշվի առնելով մեր աշխարհաքաղաքական դիրքը՝ մենք պետք է հարաբերություններ զարգացնենք այլ երկրների հետ։ Բոլորս տեսնում ենք Չինաստանի, Հնդկաստանի ու Պակիստանի զարգացումը»,- նշել է նա։

Յըլդըրըմն ընդգծել է՝ Եվրոպայում այժմ լճացում է, դրա համար էլ բնական է, որ Թուրքիան զարգացնում է հարաբերություններն Արևելքի հետ։

Անդրադառնալով ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության մասին բանակցությունների դադարեցման մասին Եվրախորհրդարանի որոշմանը՝ Յըլդըրըմը նկատել է, որ ներգաղթյալները կհեղեղեն ԵՄ-ն, եթե Թուրքիան չզսպի նրանց։

«ԵՄ-ի հետ կապերի խզումը կվնասի Թուրքիային։ Ես ընդունում եմ դա։ Բայց Եվրոպան մի քանի անգամ շատ կտուժի՝ երեքից հինգ անգամ շատ։ Առանց Թուրքիայի՝ փախստականները կհեղեղեն Եվրոպան, ու այնտեղ պետք է հասկանան դա»,- ասել է նա։

Հիշեցնենք՝ նախօրեին Եվրախորհրդարանի պատգամավորները բանաձև են ընդունել, որը կոչ է անում Եվրահանձնաժողովին դադարեցնել բանակցությունները Թուրքիայի հետ՝ Եվրամիությանն անդամակցելու հարցի շուրջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը