Աշխարհ

24.11.2016 13:40


Մոսկվայում ՀՀ քաղաքացի է սպանվել

Մոսկվայում ՀՀ քաղաքացի է սպանվել

Մոսկվայի հարավ-արևմուտքում՝ Լիտովսկի բուլվարի հարևանությամբ գտնվող բնակելի շենքերի մոտակայքում, հրազենային վնասվածքով տղամարդու դի է հայտնաբերվել։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ իրավապահ մարմիններում իր աղբյուրին հղումով։

«Մահացածի մարմնի մոտ մեքենա է եղել, որտեղ, նախնական տվյալներով, գտել են փամփուշտի երեք հետք»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նախնական տվյալներով՝ մահացածը Հայաստանի քաղաքացի է:

ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչության ղեկավարի ավագ օգնական Յուլյա Իվանովան հայտնել է, որ տղամարդու մարմնից 300 մետր հեռավորության վրա զենք է գտնվել, որից, ենթադրաբար, սպանել են տղամարդուն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը