Կարծիք

24.11.2016 13:30


Որն է համարվում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ

Որն է համարվում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ

Շաբաթ օրը ներկայացնելու ենք առաջիկա ձմռան կանխատեսումը: Մեզ համար շատ կարևոր է իմանալ բնակչության կարծիքը, թե որն է համարում խստաշունչ, նորմալ կամ տաք ձմեռ: Ո՞րն է ձեր այս հասկացողություններն ընդունելու չափանիշը: Օրինակ՝ ըստ գիտական սահմանման՝ Արարատյան դաշտի և Երևանի համար

1.Ձմեռը համարվում է խստաշունչ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -14...-18 է, ցերեկը` -3...-7 աստիճան կամ ավելի ցուրտ:

2.Ձմեռը համարվում է նորմալ, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -7...-10 է, ցերեկը` 0...+3 աստիճան:

3.Ձմեռը համարվում է տաք, երբ դեկտեմբեր-փետրվար ամիսներին մոտ 60 օր գիշերը տվյալ տարածքում -2...-5 է, ցերեկը` +3...+6 աստիճան կամ ավելի տաք:

Ձեզ համար ընդունելի՞ են այս չափանիշները:

Գագիկ Սուրենյանի ֆեսյբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը