Լրահոս

24.11.2016 13:20


Հռիփսիմե Խուրշուդյան. «Եթե ինձնով լիներ, ապա չէի վերադարձնի մեդալը»

Հռիփսիմե Խուրշուդյան. «Եթե ինձնով լիներ, ապա չէի վերադարձնի մեդալը»

Նոյեմբերի 23–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծանրամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Հռիփսիմե Խուրշուդյանը ցանկություն է հայտնել մնալ ծանրամարտում:

Չեմպիոնի խոսքով՝ որոշումը դեռ կայացված չէ, և ինքը շարունակելու է մարզվել այնքան, մինչև որ պարզ դառնա, թե ինչ է լինելու հետագայում:

–Ես մեծ սիրով ուզում եմ մնալ ծանրամարտում: Իսկ ինչ վերաբերում է մեդալի վերադարձին, ապա եթե ինձնով լիներ, ես չէի էլ վերադարձնի, բայց օրենքն է այդպիսին. պարտավոր ենք հետ տալ,–­ ասել է Խուրշուդյանը:

Համաձայն Միջազգային օլիմպիական կոմիտեն հրապարակած 2012 թ. Լոնդոնի Օլիմպիական խաղերի դոպինգ նմուշների վերանայված արդյունքների՝ Հռիփսիմե Խուրշուդյանը (+75 կգ) պետք է վերադարձնի օլիմպիական բրոնզե մեդալը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը