Կարեն Կարապետյանը ՀՀԿ–ին անդամագրվելու դիմում է գրել (տեսանյութ)
ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել։ Նման որոշման պատճառները, նրա խոսքով, մի քանիսն են.
–Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու: 1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: 2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարություն: 3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու՞ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից և զարգացումներից: 4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական-սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցությունում շատ հստակ է դրված՝ խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից: 5. Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել: 6. Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին: Որևէ պարտադրանք չկա: Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է: 7. Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ: Բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:
Կարեն Կարապետյանը ՀՀԿ–ին անդամագրվելու դիմում է գրել (տեսանյութ)
ՀՀ կառավարության այսօրվա նիստի սկզբում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարել է, որ ՀՀԿ-ին անդամագրվելու դիմում է գրել։ Նման որոշման պատճառները, նրա խոսքով, մի քանիսն են.
–Այսօր ես դիմում եմ ներկայացրել Հայաստանի Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Կարծում եմ՝ այս քայլը շատերի համար կանխատեսելի էր և տրամաբանական, սակայն ես ցանկանում եմ մեկնաբանել, թե ինչու:
1. Վարչապետի պաշտոնին ինձ հրավիրել է Հայաստանի Նախագահ և Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը:
2. Յուրաքանչյուր կառավարություն պետք է ունենա քաղաքական հենարան, և մեր կառավարությունը եղել է առաջին հերթին Հայաստանի Հանրապետական կուսակցության կառավարություն:
3. Նույնիսկ եթե հաշվի չառնենք իմ նշած առաջին երկու կետերը, ոմանց մոտ կարող է լինել տեսական հարցադրում՝ ինչու՞ չեք ստեղծում կամ հիմնադրել մեկ այլ կուսակցություն, որը կլիներ Ձեր քաղաքական հենարանը: Ուղղակի դա արդարացված չէր լինի: Ունենալով Արցախի հիմնահարց և մեր երկրի անվտանգությանն ուղղված սպառնալիքներ՝ մենք պետք է խուսափենք հնարավոր բոլոր դեստաբիլիզացիոն գործընթացներից և զարգացումներից:
4. Ո՞ր կուսակցությունը կարող է լինել փոփոխությունների իրականացման քաղաքական հենարան: Ըստ իս՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, քանի որ ինձ հոգեհարազատ է կուսակցության պահպանողական գաղափարախոսությունը, և այնտեղ ինձ համար ընդունելի բազմաթիվ մարդիկ կան: Չափազանց կարևոր է, որ վարչապետի պաշտոնին հրավիրվելու պահին և դրանից հետո իմ առաջ դրված հիմնական խնդիրը եղել է հետևյալը. անհրաժեշտ է շատ բան փոխել տնտեսական-սոցիալական կյանքում, առավել ևս պետական կառավարման համակարգում, ինչը նշանակում է, որ փոփոխությունները պետք է սկսենք մեզանից: Այս հարցը Հայաստանի Հանրապետական կուսակցությունում շատ հստակ է դրված՝ խոսակցությունները ներսում շատ բաց են և անկեղծ, իսկ ինքնաքննադատությունը շատ դեպքերում ավելի սուր է, քան պատկերացնում են դրսից:
5. Վարչապետի պաշտոնն ստանձնելով՝ ես դարձա մասնակիցը փոխելու և փոխվելու նոր գործընթացի՝ վերցնելով պատասխանատվության իմ բաժին բեռը: Հաշվի առնելով այս ամենը՝ ես Հանրապետականին միանալու որոշում եմ կայացրել:
6. Այս նոր իրավիճակում իմ ընկերներից, համախոհներից շատերը ևս ցանկանում են մասնակից դառնալ այս գործընթացին՝ նոր շունչ հաղորդելով այս շարժմանը: Պարտադի՞ր է, որ կառավարության կազմի անկուսակցական նախարարները և իմ թիմակիցներն անդամակցեն ՀՀԿ-ին: Որևէ պարտադրանք չկա: Դա յուրաքանչյուրի գիտակցական և գաղափարական որոշման հարցն է:
7. Ինչպես մյուս կուսակցությունները, ՀՀԿ-ն նույնպես, օբյեկտիվ թե սուբյեկտիվ պատճառներից ելնելով, ոչ միշտ է եղել արդյունավետ: Բայց, ըստ իս, ՀՀԿ-ն այն կուսակցությունն է, որը, գիտակցելով երկրի անվտանգության և զարգացման համար իր պատասխանատվությունը, որոշում է կայացրել փոխվել և ունի իր մեջ այդ ներուժը:
7or.am