Աշխարհ

24.11.2016 10:40


Քլինթոնն առաջ է անցել Թրամփից 2 միլիոն ձայնով

Քլինթոնն առաջ է անցել Թրամփից 2 միլիոն ձայնով

Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն ընտրություններին իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից 2 միլիոն ավելի ձայն է ստացել։ Այս մասին վկայում են «Cook Political Report» ռեսուրսի տվյալները, որը հետևում է ձայների հաշվարկին, որոնք դեռ շարունակվում են մի քանի նահանգներում։

Նոյեմբերի 22–ի տվյալներով՝ Քլինթոնի օգտին քվեարկել է 64,2 միլիոն ընտրող, իսկ Թրամփի օգտին՝ 62,2 միլիոն։ Ընդ որում, տարբերությունը կարող է ավելի աճել, քանի որ այն նահանգներում, այդ թվում՝ Կալիֆոռնիայում, որոնցում հաղթել է դեմոկրատների թեկնածուն, ձայների հաշվարկը դեռևս չի վերջացել։ Այս մասին նշում է «Ամերիկայի ձայնը»։

Սակայն Քլինթոնի առավելությունը չի փոփոխի ընտրությունների արդյունքները։ ԱՄՆ–ի պատմության մեջ սա 5–րդ դեպքն է, երբ հաղթանակածը հավաքում է ընտրողների ավելի քիչ ձայն, քան պարտվածը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը