Աշխարհ

24.11.2016 10:10


Ադանայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել (տեսանյութ)

Ադանայում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 2 մարդ է զոհվել (տեսանյութ)

Թուրքիայի հարավում գտնվող Ադանա քաղաքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 մարդ։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտնել է նահանգապետ Մահմուտ Դեմիրթաշը։ Որոշ լրատվամիջոցներ հայտնել են 3 զոհի մասին։

Պարբերականի տվյալներով՝ պայթյունը որոտացել է նահանգապետի նստավայրի մոտակայքում։ Դեպքի վայր են ժամանել շտապօգնության մեքենաներ։

Հաղորդվում է նաև, որ առնվազն 16 մարդ ստացել է վնասվածքներ։ Կան նաև տվյալներ, որ վիրավորների թիվը հասել է 21–ի։

Ըստ ականատեսների՝ ահաբեկչությունը կին է իրականացրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը