«Թարմ դեմքերով» համալրված նոր Կառավարությունը, որ խնդիրների լուծման հարցում որդեգրել է «թարմ գաղափարներով, նոր մոտեցումներով» առաջնորդվելու սկզբունքը, իսկապես ակտիվ գործունեություն է ծավալել:
Ակտիվության ավելցուկից, օրինակ, մշակույթի բնագավառը գլխիվայր է շուռ եկել: Ինչպես խոստովանում է ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, այդպես է կամենում Աստված:
Ֆոտոսեսիաների և հարցազրույցների հանդեպ (օրական առնվազն տասը հարցազրույց է տալիս) աներևակայելի թուլություն ունեցող Ամիրյանը վերջին հարցազրուցներից մեկում ասում է. «Ուժերսհազարապատկվելեն. բոլորխնդիրներիլուծումներըտեսնումեմշատմոտապագայում, շատհեշտկարողանումեմգտնելբոլորխնդիրներիլուծումներնուձեւակերպումները: Տարօրինակզգացողությունէ: ԿարծումեմˋսաեւսԱստվածայինշնորհէ, Աստվածայինառաջնորդություն»:
Իսկապես, այդպես է: Շատ արագ է գործում Ամիրյանը: Օրինակ, առավոտյան փոխնախարարների հետ «սուրճի ժամ» է սահմանել. միասին սրճում են ու նախարարը որոշում է, թե այդ օրը ի՞նչ են փակելու:
Նշանակման առաջին օրերին Ամիրյանը հայտարարում էր, թե իր առաջնահերթ խնդիրը գրահրատարկչական գործի զարգացումն է, որ ինքը գիրք շա՜տ է սիրում, որ պետք է գրահրատարակչական գործին մեծ ուշադրություն դարձնել և այլն: Հիմա պարզվում է, որ նա արդեն որոշել է փակել Ցուցահանդեսային կենտրոնը, Գրապալատը, Գիրք ՊՈԱԿ-ը, Երաժշտագիտական գրադարանը: Այսինքն՝ այն բոլոր կառույցները, որոնք կապված են գրքի հետ, որոշել է փակել՝ նշված կազմակերպություններում 50 հազար դրամ աշխատավարձ ստացող ու մի կերպ գոյությունը պահպանող բազմաթիվ աշխատակիցներին դարձնելով գործազուրկ:
Դե, իսկ Երևանի սրտում պայթեցված տպարանի մասին էլ Ամիրյանը հանգիստ հայտարարեց, թե դա «մի երևելի կառույց չէր»:
Ի դեպ, Տերյան փողոցում գտնվող Գրապալատի հսկա շենքի կիսանկուղային հարկում արդեն ռեստորան է գործում: Հավանաբար, այդ ամբողջ շենքն են ցանկանում սարքել զվարճանքի օբյեկտ: Իսկ Ցուցահանդեսային կենտրոնում պահվող ավելի քան 4 հազար գործերի ճակատագիրն էլ այսպես է պատկերացնում. «Այդնկարներըկվաճառենքխանութներին, կաֆեներին, թողիրենցմոտկախեն»:
«Մշակույթը բիզնես է» կարգախոսով առաջնորդվող Ամիրյանին, բնականաբար, միայն բիզնեսի պահն է հետաքրքրում, իսկ մշակույթը այնքանով, որքանով տեղյակ է կամ անտեղյակ է ոլորտում առկա խնդիրներին և կուտակված արժեքներին: «Տեղյակ» է այնքանով, որ երբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին է ընդունել հուշարձանների վերականգնման հարցով, հյուրերը ցանկություն են հայտնել վերականգնել «Զորաց քարերի« հատվածը և երբ այդ մասին ասել են Ամիրյանին, վերջինս զարմացած հարցրել է. «զորաց քարերն ի՞նչ են»: Իսկ բիզնեսի մասով «լողում է ինչպես ձուկը ջրում», քանի որ նա արդեն եղել է Ազգային պատկերասրահում և տնօրենին հայտնել իր ծրագրերի մասին: Ամիրյանը, մասնավորապես, ասել, որ պետք է պատկերասրահի վերջին հարկում ռեստորան-կաֆե բացվի: Տնօրենը լսելով նրան ապշել ու առարկել է, նշելով, թե հնարավոր չէ, քանի որ շենքը նույնիսկ փոքր է կուտակված արժեքները պահելու և ցուցադրելու համար, բացի այդ, ժամը 18:00-ին աշխատանքն ավարտվում է, պատկերասրահի շենքն էլ փակվում է: Ի պատասխան Ամիրյանը ասել է. «Ոչինչ, դրսիցլիֆտկդնենք, ռեստորան-կաֆեիայցելուներնայդպեստեղկհասնեն»:
Պատկերացնո՞ւմ եք, թե Աստծո առաջնորդությամբ ինչպիսի ծրագրեր է փորձում իրագործել «աստվածաշնորհ» Ամիրյանը (բնականաբար, այս ամենը կոնկրետ իր մտահղացումները չեն, ինքն, ուղղակի, հստակ կենտրոնից ստացած «մշակութային» հանձնարարականներ է կատարում և ջանում է արագ ու լավ կատարել):
Ակնհայտ է մի բան, որ այս ոլորտում սկսվում է շենք-շինություններ ծախծխելու, «ազատ» տարածքները ունիվերսալ ձևով շահագործելու գործընթաց: Ի՞նչ մշակույթ, ի՞նչ բան:
«Մշակութային» բիզնեսը թափ է հավաքում
«Թարմ դեմքերով» համալրված նոր Կառավարությունը, որ խնդիրների լուծման հարցում որդեգրել է «թարմ գաղափարներով, նոր մոտեցումներով» առաջնորդվելու սկզբունքը, իսկապես ակտիվ գործունեություն է ծավալել:
Ակտիվության ավելցուկից, օրինակ, մշակույթի բնագավառը գլխիվայր է շուռ եկել: Ինչպես խոստովանում է ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը, այդպես է կամենում Աստված:
Ֆոտոսեսիաների և հարցազրույցների հանդեպ (օրական առնվազն տասը հարցազրույց է տալիս) աներևակայելի թուլություն ունեցող Ամիրյանը վերջին հարցազրուցներից մեկում ասում է. «Ուժերս հազարապատկվել են. բոլոր խնդիրների լուծումները տեսնում եմ շատ մոտ ապագայում, շատ հեշտ կարողանում եմ գտնել բոլոր խնդիրների լուծումներն ու ձեւակերպումները: Տարօրինակ զգացողություն է: Կարծում եմˋ սա եւս Աստվածային շնորհ է, Աստվածային առաջնորդություն»:
Իսկապես, այդպես է: Շատ արագ է գործում Ամիրյանը: Օրինակ, առավոտյան փոխնախարարների հետ «սուրճի ժամ» է սահմանել. միասին սրճում են ու նախարարը որոշում է, թե այդ օրը ի՞նչ են փակելու:
Նշանակման առաջին օրերին Ամիրյանը հայտարարում էր, թե իր առաջնահերթ խնդիրը գրահրատարկչական գործի զարգացումն է, որ ինքը գիրք շա՜տ է սիրում, որ պետք է գրահրատարակչական գործին մեծ ուշադրություն դարձնել և այլն: Հիմա պարզվում է, որ նա արդեն որոշել է փակել Ցուցահանդեսային կենտրոնը, Գրապալատը, Գիրք ՊՈԱԿ-ը, Երաժշտագիտական գրադարանը: Այսինքն՝ այն բոլոր կառույցները, որոնք կապված են գրքի հետ, որոշել է փակել՝ նշված կազմակերպություններում 50 հազար դրամ աշխատավարձ ստացող ու մի կերպ գոյությունը պահպանող բազմաթիվ աշխատակիցներին դարձնելով գործազուրկ:
Դե, իսկ Երևանի սրտում պայթեցված տպարանի մասին էլ Ամիրյանը հանգիստ հայտարարեց, թե դա «մի երևելի կառույց չէր»:
Ի դեպ, Տերյան փողոցում գտնվող Գրապալատի հսկա շենքի կիսանկուղային հարկում արդեն ռեստորան է գործում: Հավանաբար, այդ ամբողջ շենքն են ցանկանում սարքել զվարճանքի օբյեկտ: Իսկ Ցուցահանդեսային կենտրոնում պահվող ավելի քան 4 հազար գործերի ճակատագիրն էլ այսպես է պատկերացնում. «Այդ նկարները կվաճառենք խանութներին, կաֆեներին, թող իրենց մոտ կախեն»:
«Մշակույթը բիզնես է» կարգախոսով առաջնորդվող Ամիրյանին, բնականաբար, միայն բիզնեսի պահն է հետաքրքրում, իսկ մշակույթը այնքանով, որքանով տեղյակ է կամ անտեղյակ է ոլորտում առկա խնդիրներին և կուտակված արժեքներին: «Տեղյակ» է այնքանով, որ երբ Համաշխարհային բանկի ներկայացուցիչներին է ընդունել հուշարձանների վերականգնման հարցով, հյուրերը ցանկություն են հայտնել վերականգնել «Զորաց քարերի« հատվածը և երբ այդ մասին ասել են Ամիրյանին, վերջինս զարմացած հարցրել է. «զորաց քարերն ի՞նչ են»: Իսկ բիզնեսի մասով «լողում է ինչպես ձուկը ջրում», քանի որ նա արդեն եղել է Ազգային պատկերասրահում և տնօրենին հայտնել իր ծրագրերի մասին: Ամիրյանը, մասնավորապես, ասել, որ պետք է պատկերասրահի վերջին հարկում ռեստորան-կաֆե բացվի: Տնօրենը լսելով նրան ապշել ու առարկել է, նշելով, թե հնարավոր չէ, քանի որ շենքը նույնիսկ փոքր է կուտակված արժեքները պահելու և ցուցադրելու համար, բացի այդ, ժամը 18:00-ին աշխատանքն ավարտվում է, պատկերասրահի շենքն էլ փակվում է: Ի պատասխան Ամիրյանը ասել է. «Ոչինչ, դրսից լիֆտ կդնենք, ռեստորան-կաֆեի այցելուներն այդպես տեղ կհասնեն»: