Աշխարհ

23.11.2016 17:05


Առայժմ անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Առայժմ անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի բանակի զինծառայող

Նոյեմբերի 22-ին սոցցանցերում ադրբեջանական օգտատերերի գրառումներից Razm.info-ին հայտնի է դարձել, որ նույն օրը «առայժմ անհայտ հանգամանքներում», մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գասիմով Արզուման Գուդրեթ օղլուն (Qasımov Arzuman Qüdrət oğlu):

Արզուման Գասիմովը Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Արաբաջի գյուղի բնակիչ էր: Մահացած զինծառայողների հարազատների հայտնած տեղեկության համաձայն՝ առնվազն 1 տարվա զինծառայող:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, կամ որևէ այլ պետական գերատեսչություն դեռևս մահացած զինծառայողի մասին տեղեկություն չի տրամադրել: Մահվան հանգամանքերն առայժմ անհայտ են համարվում:

Ամփոփ տվյալներով՝ տարվա սկզբից Razm.info-ին հայտնի է դարձել ադրբեջանական պաշտպանական և անվտանգային համակարգերի զոհված զինծառայողների 149 անուն, ևս երկուսի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ ՄԱԿ-ին ներկայացված զեկույցներում, մեկի մասին էլ՝ հայտնի է դարձել ադրբեջանական ընդդիմադիր լրատվամիջոցներից: Ընդհանուր առմամբ հայտնի է 152 մահացած զինծառայողի մասին:

Այս խորագրի վերջին նյութերը