Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
Այս մասին հայտնում են նախագահականի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Վիկտորիա Բաղդասարյանը վերապատրաստում է անցել Ֆրանսիայի հաշվապահական ազգային խորհրդում, 1997-ին վերապատրաստվել է Ֆրանսիայի աուդիտների ազգային խորհրդում, իսկ ավելի ուշ՝ 1998-1999 թվականներին վերապատրաստվել է Ֆրանսիայի վճռաբեկ դատարանում։
2000-2005 թթ. նա աշխատել է Delloite & Touch (ներկայումս «ՏԱԺ») ընկերությունում՝ որպես փաստաբան։ 2006-2016 թթ. զբաղեցրել է Accor գրուպի (ներկայումս Edenred) միջազգային զարգացման բաժնի տնօրենի պաշտոնը։
Վիկտորիա Բաղդասարյանը Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է, տիրապետում է չորս լեզվի՝ իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։
Նշանակվել է Մալթայում ՀՀ դեսպան
Իտալիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտորիա Բաղդասարյանը համատեղության կարգով նշանակվել է Մալթայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Հռոմ):
Այս մասին հայտնում են նախագահականի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից։
Վիկտորիա Բաղդասարյանը վերապատրաստում է անցել Ֆրանսիայի հաշվապահական ազգային խորհրդում, 1997-ին վերապատրաստվել է Ֆրանսիայի աուդիտների ազգային խորհրդում, իսկ ավելի ուշ՝ 1998-1999 թվականներին վերապատրաստվել է Ֆրանսիայի վճռաբեկ դատարանում։
2000-2005 թթ. նա աշխատել է Delloite & Touch (ներկայումս «ՏԱԺ») ընկերությունում՝ որպես փաստաբան։ 2006-2016 թթ. զբաղեցրել է Accor գրուպի (ներկայումս Edenred) միջազգային զարգացման բաժնի տնօրենի պաշտոնը։
Վիկտորիա Բաղդասարյանը Ֆրանսիայում հայ իրավաբանների միության անդամ է,
տիրապետում է չորս լեզվի՝ իտալերեն, ֆրանսերեն, անգլերեն և ռուսերեն։
Ծնվել է 1976թ. սեպտեմբերի 22-ին։