Քաղաքական

23.11.2016 13:58


Ըստ Շավարշ Քոչարյանի՝ Ուորլիքի հրաժարականն անսպասելի չէր (տեսանյութ)

Ըստ Շավարշ Քոչարյանի՝ Ուորլիքի հրաժարականն անսպասելի չէր (տեսանյութ)

ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Համբուրգում դեկտեմբերի 8-ից 9-ը կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ձևաչափը դեռևս հստակեցված չէ:

Ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հրաժարականին, Շավարշ Քոչարյանն ասել է, որ դա անսպասելի չէր։

–Համանախագահների դեպքում գործում է ռոտացիոն սկզբունք։ Ժամկետը լրացել էր, այդ պատճառով նրան փոխարինեցին,–ասել է Շ.Քոչարյանը,–դուրս գալով այդ պաշտոնից՝ նա ազատ է տնօրինել իր սեփական կյանքը. ուղղակի նախորդ համանախագահ Մեթյու Բրայզայի դեպքում գործունեությունը ցույց տվեց, որ լինելով համանախագահ՝ որոշակի կողմնակալություն մենք տեսնում էինք, որը և արտահայտվեց իր ապագա աշխատանքում: Ուորլիքի վերաբերյալ չեմ կարող մեկնաբանություն տալ, քանի չեմ տեսել նրա ապագա գործունեությունը:

Նաև հավելել է, որ նոր համանախագահը չի գալիս և սկսում զրոյից, այլ ծանոթանում է առկա փաթեթին և «հայտնվում նույն հոսանքի մեջ, որը կար»։

Բայց երբ գալիս է նոր նախագահ, նույնիսկ ԱՄՆ-ի դեպքում, որտեղ կան կայացած ինստիտուտներ, փորձագիտական խմբեր և քաղաքականություն, ըստ Շ.Քոչարյանի, հնարավոր են այս կամ այն ուղղությամբ որոշակի փոփոխություններ:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը