Աշխարհ

23.11.2016 13:40


Վանա լճի հատակից խաչի պատկերներով քարեր են հայտնաբերել (լուսանկարներ)

Վանա լճի հատակից խաչի պատկերներով քարեր են հայտնաբերել (լուսանկարներ)

Վանա լճի առափնյա շրջանում մաքրման աշխատանքներ իրականացնող թուրքական ընկերության աշխատակիցները լճի հատակից քարեր են հայտնաբերել, որոնց վրա խաչեր են փորագրված։

«Milliyet»–ի փոխանցմամբ՝ ընկերության նախագահը նշել է, որ իրենք գտածոների մասին տեղյակ են պահել համապատասխան մարմիններին, սակայն առայժմ ոչ ոք հետաքրքրություն չի ցուցաբերել: Նա նաև տեղեկացրել է՝ լճի հատակին նմանատիպ քարեր շատ կան:

Լճի հատակից նաև հրանոթի քարե 2 արկ է դուրս բերվել:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը