Աշխարհ

23.11.2016 12:40


Մոսուլի սուննի բնակիչները միացել են ԻԼԻՊ–ին

Մոսուլի սուննի բնակիչները միացել են ԻԼԻՊ–ին

Իրաքյան կառավարական զորքերի «Ոսկե դիվիզիան» ջախջախիչ պարտություն է կրել Մոսուլում սուննիների ջոկատի կողմից։

«izvestia.ru»–ի փոխանցմամբ՝ դեսանտավորներին համառ դիմադրություն են ցույց տվել ոչ միայն գրոհայինները, այլև տեղաբնակները։

Նախքան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկը (հոկտեմբերի 17–ին) փորձագետները մտավախություն էին հայտնել, որ բնակչության մի մասը կարող է անցնել քաղաքը գրաված ԻԼԻՊ–ականների կողմը։

Դրա պատճառները հարկավոր է որոնել կրոնական տարբերություններում։ Մոսուլի սուննի բակիչները սարսափում են շիաների վրեժից։ Հենց շիական ռեժիմի դեմ ատելությունը թույլ տվեց սուննիական ԻՊ–ին 2014–ին գրավել Մոսուլը, որից հետո բոլոր շիաները կա՛մ փախան, կա՛մ սպանվեցին ԻՊ գրոհայինների կողմից։ Իսկ այժմ սուննի բնակիչները, ահով սպասելով իրաքցի շիա ուժայիններին ու նրանց դաշնակիցներին, նախընտրում են անցնել սուննի ահաբեկիչների կողմը։

Սուննիներին հատկապես սարսափեցնում են շիական աշխարհազորայինների «Ժողովրդական մոբիլիզացիա» շարժման ջոկատները։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը