Աշխարհ

23.11.2016 11:22


Ղազախստանի խորհրդարանն առաջարկել է Աստանան անվանել Նազարբաևի պատվին

Ղազախստանի խորհրդարանն առաջարկել է Աստանան անվանել Նազարբաևի պատվին

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորներն առաջարկով են հանդես եկել՝ մայրաքաղաք Աստանան անվանել նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին։

Պատգամավորների կարծիքով երկրի մայրաքաղաքի անվան մեջ պետք է հնչի ազգի առաջնորդի անունը, և սահմանադրորեն ամրագրվի «պետականաշինության գործում առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի ակնառու ավանդը»։

Առաջարկվում է նրա անունը ներառել երկրի մյուս կարևոր օբյեկտների անվանումների մեջ ևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը