Կարծիք

23.11.2016 11:12


Ուորլիքը դառնում է կոռուպցիոն մի մեծ ցանցի անդամ

Ուորլիքը դառնում է կոռուպցիոն մի մեծ ցանցի անդամ

Ուորլիքի նոր գործի տեղն ահագին հետաքրքիր ընկերություն է երևում։ Վերջապես այսօր ազատվեցի ու հասցրի մի քիչ ավելի շատ գուգլեմ։ Պարզվում է, որ «Egorov, Puginsky, Afanasiev & Partners» ընկերության 10 տոկոսը պատկանում է Նիկոլայ Եգորովին՝ http://epam.ru/eng/team/nikolai-egorov, ով Պուտինի կուրսեցին է ու նաև եղել է Մեդվեդևի ուսուցիչը Պետերբուրգի համալսարանում։

Եգորովը Հաագայում Ռուսաստանի շահերի պաշտպանն է եղել Վրաստանի հետ պատերազմի գործով։ Նաև ներգրավված է տարբեր նավթային կոռուպցիոն գործարքներում։ http://en.reporter-ua.ru/journalists-prokhorov-found-a-refi…

«Egorov Puginsky Afanasiev & Partners» ընկերությունը 2011-ին միավորվել է ուկրաինական «Magisters» ընկերության հետ, և երկուսով միասին 2010-ին ունեցել են 170 մլն դոլար եկամուտ։
https://www.ft.com/con…/ef8afaca-b226-11e0-9d80-00144feabdc0

Եգորովը նաև «Antipinsky» նավթ արդյունաբերող ընկերության համասեփականատերն է, որի եկամուտը 2015-ին կազմել է 2 մլրդ դոլար։

Մի խոսքով, սա շատ վատ նախադեպ է։ Շատ փնտրտուքների դեպքում կարելի է ադրբեջանական նավթի հետ էլ կապեր գտնել։ Դեռ պարզ չի՝ ինչ նպատակով են օգտագործելու Ուորլիքին, բայց որ նա դառնում է կոռուպցիոն մի մեծ ցանցի անդամ՝ որպես Արցախի հարցով նախկին բանակցող, միայն վատ բաներ է նախանշում։

Հուսամ՝ լրագրողները ժամանակ կգտնեն ու ավելի մանրամասն կփորձեն պարզել կոռուպցիոն մեխանիզմը, որը նաև Արցախի բանակցային գործընթաց է ներթափանցել։ Ի դեպ, «Վիկիլիկսում» էլ նյութեր կան, բայց ժամանակ չունեցա մանրամասն նայեմ։

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը