Աշխարհ

23.11.2016 10:30


Հոլիվուդյան աստղերը ֆլեշմոբի են մասնակցել Սպիտակ տանը (տեսանյութ)

Հոլիվուդյան աստղերը ֆլեշմոբի են մասնակցել Սպիտակ տանը (տեսանյութ)
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Սպիտակ տանը հոլիվուդյան մի քանի աստղի, մարզիկների ու գործարարների պարգևատրել է Ազատության շքանշանով։

Ամերիկացի առաջնորդի ձեռքից պարգևը ստացել են դերասաններ Ռոբերտ Դե Նիրոն ու Թոմ Հենքսը, բասկետբոլիստ Մայքլ Ջորադին, հաղորդավարուհի Էլեն Դեջեներեսը, ինչպես նաև Բիլլ և Մելինդա Գեյթս ամուսինները։

Պարգևատրվածները մասնակցել են «Մանեքեն չելենջ» ֆլեշմոբին. դրա ժամանակ մասնակիցները պետք է քարանան տեսանկարահանման ժամանակ, այնուհետև տեսանյութը տեղադրեն համացանցում։

Ազատության շքանշանով պարգևատրվում են այն անձինք, որոնք շոշափելի ավանդ ունեն ԱՄՆ ազգային շահերի պաշտպանության գործում, հասարակական ու մշակութային կյանքում, նպաստում են խաղաղությանը ողջ աշխարհում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը