Գաղտնիք չէ, որ հեղափոխական որոշումներից տուժողը միայն պետաշխատողների թշվառ հատվածն է լինում՝ այն զանգվածը, որը նվազագույն կամ մինչև 100-120 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ԽԾԲ-ով չի տեղավորվել գործի ու չոր ռոճիկով մի կերպ յոլա է գնում։
«Փոփոխությունների սիմվոլ» Կառավարության նախաձեռնած կառուցվածքային փոփոխությունների, հաստիքների բեռնաթափման գործընթացի «արդյունքում» փլատակների տակ մնացողը նշված կարգավիճակն ունեցող պետաշխատողներն են։ Վերջիններս են օպտիմալացման «դռբի» տակ ընկնողները։
Հայտնի բան է՝ «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»։ Պետաշխատողների այս հատվածը ներկայացնող մարդիկ ահուդողով են սպասում իրենց ազատման հրամաններին, թեպետ տարբեր գերատեսչությունների ղեկավարների օպերատիվ որոշումերի ընդունման հետևանքով արդեն իսկ հօդս են ցնդել բազում ՊՈԱԿ-ներ, որոնց աշխատակիցներն արդեն կորցրել են իրենց աշխատանքը։
Պետական կոմիտեի վերածված ՀՀ քաղաքաշինության նախարարության շուրջ 200 աշխատակիցների կեսն աշխատանքը կորցնելու վտանգի առջև է կանգնած (եթե արդեն չի կորցրել)։ Երկրում, որտեղ 2008-ից սկսած՝ տարեցտարի գործազրկության ծավալները մեծացել են, նման խելահեղ որոշումներն ուղղակիորեն հարվածում են հարյուրավոր, եթե ոչ հազարավոր ընտանիքների։ Արդեն դժգոհություններ են լսվում կրճատման տակ ընկած մարդկանցից, որոնց մեջ քիչ չեն նրանք, ովքեր պետաշխատողների համար նախատեսված բնակարանների ձեռքբերման հատուկ ծրագրերում են ընդգրկվել, համեմատաբար ցածր տոկոսադրույքով բնակարաններ են ձեռք բերել՝ գումարները երկարաժամկետ կտրվածքով փակելու պայմանով։ Այդ մարդիկ, որոնք աշխատանքը կորցրել են կամ շուտով կկորցնեն, հայտնվել են կամ հայտնվելու են անելանելի վիճակում։
Շատերը նաև այլ նպատակով վարկեր են վերցրել։ Այսինքն, մարդիկ վստահ են եղել, որ առնվազն մոտակա վեց-յոթ տարիներին իրենք շարունակելու են աշխատել և ի վիճակի են լինելու մարել վարկային պարտքը։ Զարմանալի է, որ իշխանությունը, Կառավարությունը մարդկանց աշխատանքից զրկելու և փողոց շպրտելու «բարեփոխիչ» որոշումներ կայացնելուց առաջ նման խնդիրների մասին չեն մտածել։ Իբր, գործ են անում, իբր, «բարեփոծումներ» անունով փոթորիկ են բարձրացրել, բայց այդ ամենի հետևանքով ավելի է սրվելու առանց այն էլ ծանր իրավիճակը, որ տարիներ շարունակ տիրապետող է երկրում։
Հե՛նց երկու օր առաջ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց 2015-ի աշխատանքային ռեսուրսների պատկերը, ըստ որի՝ 2015թ․-ին 243 700 մարդ գործազուրկ է եղել: Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը 73 300 է, որից հիմնական մասը կանայք են՝ 51 500: Նշենք, որ գործազուրկների միջին տարեկան ցուցանիշը նախորդ տարի՝ 2015-ին, կազմել է 243 700, որը 2014թ․-ի համեմատ 1600-ով ավելի է, իսկ 2013թ․-ի համեմատ՝ 19100-ով: Բնականաբար, ԱՎԾ-ի այս տվյալներն էլ արժանահավատ չեն (գործազուրկների թիվն ավելի շատ է, քան ներկայացված է), այնուհանդերձ, պատկերը հուսահատեցնող է, որը, փաստորեն, «բարեփոխումների» «մատոռը խոդ տված» իշխանությանը բնավ չի հուզում։ Մյուս կողմից էլ, չենք կարող չնկատել, որ պետաշխատողների կրճատված զանգվածը 2017-ին իշխող ուժին մերժող պոտենցիալ ռեսուրս է։
Պետական ապարատը հոգեբանական ցնցման է ենթարկվել
Պետական ապարատը հոգեբանական ցնցման է ենթարկվել։

Կիմա Եղիազարյան