Ա. Աբրահամյան. «Հյուսիսային պողոտայում շինարարությունը չի ավարտվում որոշակի իրավաբանական և տնտեսական խնդիրների պատճառով»
-Այս տարվա համար նախատեսած բոլոր ծրագրերը մենք կատարել ենք՝ մոտավորապես 27 հանրապետական մակարդակի միջոցառում, այդ թվում և հումանիտար ծրագրերը, որոնք 100 տոկոսով իրականացվել են,–այս մասին նոյեմբերի 22–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսինախագահ Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ մյուս տարի ևս շարունակելու են իրենց գործունեությունը՝ ավելացնելով մրցույթների քանակը, հումանիտար օգնությունները և գումարի չափը։
Խոսելով այս տարվա ընթացքում հոկտեմբերի 14–16–ն անցկացված Եվրասիական միության տնտեսական ֆորումի մասին՝ Արա Աբրահամյանը նշել է, որ այն ունեցել է ռազմավարական և սոցիալ–տնտեսական մեծ նշանակություն։
–Մեր առջև դրված բոլոր նպատակներն իրականացվեցին։ Մենք նախատեսել էինք 350 մասնակից, սակայն ներկա էր 700–ից ավելին՝ 2 անգամ շատ,–նշել է է նա և ընդգծել, որ 2017թ. հոկտեմբերին տեղի է ունենալու իրենց նախաձեռնությամբ իրականացվելիք 2–րդ ֆորումը, որը լինելու է ավելի լայնածավալ։
ՌՀՄ ծրագրերի մասին խոսելիս Արա Աբրահամյանը կարևորել է «Ռուսաց լեզվի երգի փառատոնը», որին մասնակցում են մոտ 400 հազարից ավելի ուսանող և աշակերտ։
–Չկա մի դպրոց ամբողջ Հայաստանում, որում մենք չանցկացնենք այդ մրցույթը։ Շատ կարևոր իրադարձություն է, որով մենք հպարտանում ենք։ Ներկայումս նպատակ ունենք կազմակերպել հակառակը՝ ՌԴ–ում անցկացնել «Հայ երգի փառատոնը»,–մանրամասնել է ՌՀՄ նախագահը։
Անդրադառնալով Հյուսիսային պողոտայում իր կողմից նախաձեռնված շինարարության (նախկին ՑՈՒՄ) հարցին՝ Արա Աբրահամյանն ասել է, որ այն չի ավարտվում առաջացած որոշակի իրավաբանական և տնտեսական խնդիրների պատճառով:
–Այնտեղ ես 100 միլիոնից ավելի ներդրում եմ կատարել, կառուցվել է 165 հազար քառակուսի մետր շինություն։ Եթե ես չիրականացնեմ 2017թ. համար նախատեսած հումանիտար օգնության իմ ծրագրերը, ապա Հյուսիսային պողոտայի շինությունը կարող եմ հանձնել։ Այն 95 տոկոսով պատրաստ է. կարող եմ այսօր վաճառել այն,–պարզաբանել է Աբրահամյանը։
Նա նշել է, որ նախկինում Հայաստանում ունեցել է վարկային պարտք և որոշակի ֆինանսական խնդիրներ։
–Ում որ ես պարտք էի, շատ արագ եկան և ինձանից իրենց գումարները հետ ուզեցին, Հայաստանում նույնպես բանկերը ինձ մեկ ամիս ժամանակ տվեցին վարկերը վճարելու համար՝ մտածելով, թե սնանկ եմ։ Ես բոլոր գումարները հետ վճարեցի. այսօր իմ ընկերությունը չունի անգամ մեկ դոլարի չափով պարտք,–հավելել է Արա Աբրահամյանը։
Հարցին՝ վերջին մեկ տարվա ընթացքում Աբրահամյանը բազմաթիվ պատվիրակություններ է բերել Հայաստան, ի՞նչ նպատակ է դա հետապնդում, նա պատասխանել է.
–Օրինակ՝ վերջին 6 ամսվա ընթացքում «Նաիրիտ» գործարանի համար եղել է մոտավորապես 15 այց, այդ թվում՝ այնպիսի խոշոր ընկերությունների տնօրենների կողմից, ինչպիսին «Ростех»–ն է։ Դա իրադարձություն է, որ 1,5 միլիոն աշխատակից ունեցող ընկերության գլխավոր տնօրենն այցելում է Հայաստան։
Արա Աբրահամյանի խոսքով՝ կոնկրետ «Նաիրիտի» համար այժմ 3–4 ծրագիր են իրականացնում։
–Շատ կարևոր է, որ ներդրումներ լինեն։ Դրանք պետք են մեր երկրի քաղաքական կայունության, մեր հարևանների՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման համար։ Այսօր առավոտյան էլ տեղի ունեցած հանդիպման ժամանակ 15 մարդ ծրագիր առաջարկեց, և ՌԴ նախարարն ասաց, որ հետևողական են լինելու, որ այդ բոլոր առաջակությունները նայվեն, և դրանց պատասխաններ տրվեն։ Ես «մենեջեր» եմ։ Իմ գործը կազմակերպելն է, բերելն է, միացնելն է,– ասել է Արա Աբրահամյանը։
Ա. Աբրահամյան. «Հյուսիսային պողոտայում շինարարությունը չի ավարտվում որոշակի իրավաբանական և տնտեսական խնդիրների պատճառով»
-Այս տարվա համար նախատեսած բոլոր ծրագրերը մենք կատարել ենք՝ մոտավորապես 27 հանրապետական մակարդակի միջոցառում, այդ թվում և հումանիտար ծրագրերը, որոնք 100 տոկոսով իրականացվել են,–այս մասին նոյեմբերի 22–ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը՝ հավելելով, որ մյուս տարի ևս շարունակելու են իրենց գործունեությունը՝ ավելացնելով մրցույթների քանակը, հումանիտար օգնությունները և գումարի չափը։

7or.am