Խաչքարերով կամ ցայտաղբյուրներով չէ, որ զոհված հերոսների ընտանիքներին պետք է շնորհակալություն ասել
Այսօր Արմավիր քաղաքում կբացվի Ապրիլյան պատերազմում հերոսացած Գոռ Կիրակոսյանի հիշատակին նվիրված խաչքարը: Իհակե, շատ ողջունելի է, որ հերոսի հիշատակին խաչքար է բացվում, բայց խաչքարերով կամ ցայտաղբյուրներ կառուցելով չէ, որ նրանց ընտանիքներին պետք է շնորհակալություն և երախտիքի խոսք ասել: Ընտանիք չկա, ում որդին զոհվել կամ հաշմանդամություն է ստացել, ապահովված լինի կամ գոնե ծայրահեղ աղքատ չլինի. բոլորն, առանց բացառության, օրվա հացի կարոտ կամ շատ դժվարությամբ գումար աշխատող և մի կերպ ապրող ընտանիքներ են:
Ապրիլյան պատերազմի և, առհասարակ, արցախյան գոյամարտի մեր ազատամարտիկները պետք է հերոսի կարգավիճակ ունենան մեր հասարակության մեջ, և պատմության դասագրքերում նրանց անունները պետք է հիշատակվեն:
Բացի այդ, մեր կռվող տղերքի համար պետք է թանգարան բացվի, և յուրաքանչյուրին պետք է հերոսացնել այն աստիճան, որ եկող սերունդը հասկանա՝ հողի համար կռվողն ինչքան ընդունված է այդ պետության թե՛ հասարակության կողմից և թե՛ իշխանության համար:
Իհարկե, այս ղեկավարության օրոք նման բաներ մենք չենք տեսնի, հակառակը՝ այսօր ազատամարտիկները, որոնք հայրենիքի համար իրենց կյանքն են տվել, և նրանք, ովքեր տարբեր աստիճանի հաշմանդամություն են ստացել, անստեսված ու լքված են բառիս ամենաուղիղ իմաստով:
Նրանց ոչ թե տեսնում ենք հերոսի կարգավիճակով՝ փառաբանված, պետության կողմից ամեն տեսակի աջակցություն ստացած, այլ մուրացկանի՝ լքված, թշվառացած, ճարահատված: Նրանց այսօր միայն տեսնում ենք Կառավարության դռների առաջ աջակցություն խնդրելով: Խնդրում են, որպեսզի իրենց թոշակները բարձրանա գոնե այն թղթի հաշվին, որն իրենց ձեռքում է, այն է՝ ազատամարտիկ, ով ոտքերը կորցրել է հանուն այսօրվա խաղաղ երկնքի:
Այո՛, «այսօրվա» և «երեկվա» ազատամարիկներին ու կռվող տղերքին և նրանց ընտանիքներին պետք է ցմահ օգնություն ցուցաբերել այն բանի համար, որ նրանք գնացել, կռվել են հենց այն մարդկանց փոխարեն, ովքեր այսօր իրենց տաքուկ գրասենյակներում շնչում են խաղաղության օդը:
Իսկ այսօրվա իշխանությունը մտածում է՝ ոնց անի, որ հասարակությունն օգնի զինվորի ընտանիքներին, որպեսզի իրենք էլ կարողանան լա՜վ վերարտադրվել:

Սաթեն Մանասյանի ֆեյսբուքյան էջից