Քաղաքական

22.11.2016 13:19


Արա Աբրահամյանն ընտրություններին չի մասնակցի (տեսանյութ)

Արա Աբրահամյանն ընտրություններին չի մասնակցի (տեսանյութ)

Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր հրավիրած ասուլիսում հայտարարել է, որ չի մասնակցի 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին։

–Անցյալ անգամ ասացի, որ պատրաստվում եմ մասնակցել խորհրդարանական ընտրություններին, բայց խնդիրներ առաջացան: Ես զգացի, որ ունեմ հնարավորություններ` օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգա տեսանելի փոփոխությունները: Ես երկար բացակայեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ մի քիչ անձնական խնդիրներ կան, էտապներ կան, որ ես պետք է բացակայեմ, այստեղ չլինեմ: Ես հիմա մեկնելու եմ, պետք է վերադառնամ մարտի կեսերին: Պետք է լինեմ արտասահմանում: Առողջական խնդիրների հետ է կապված։ Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին,- նշել է նա՝ միաժամանակ հավելելով, որ իր կյանքին վտանգ չի սպառնում:

Նաև ավելացրել է, որ եթե որևէ կուսակցության ծրագիր իսկապես Հայաստանի զարգացմանը նպաստի, ապա, հնարավոր է, նրան սատարելու որոշում կայացնի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը