Էրդողանը Քլինթոնին մեղադրել է Գյուլենի հետ կապ ունենալու մեջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իսրայելական «2–րդ ալիքի» հետ զրույցում քննադատել է ԱՄՆ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնին ընդդիմադիր գործիչ, իսլամի քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի FETO կազմակերպության հետ կապ ունենալու համար։ Այս մասին հայտնում է «Anadolu»–ն։
«Ո՞ր աղբյուրներից էր ֆինանսավորվում նրա նախընտրական արշավը։ FETO–ն, որի դեմ մենք պայքարում ենք Թուրքիայում, նրան աջակցություն ցույց տվող կառույցներից էր»,– ասել է նա։
Էրդողանի խոսքով՝ հանրապետական Թրամփի ընտրվելը նոր փուլ է նշանավորում ԱՄՆ կյանքում։
«Եվրոպայի տարբեր անկյուններում և ԱՄՆ տարբեր նահանգներում Թրամփի դեմ ելույթները համարում եմ ժողովրդավարության հանդեպ հարգանքի բացակայություն»,–հավելել է թուրք առաջնորդը։
Էրդողանը հաև հավելել է՝ չի հավատում, որ Թրամփն ագրեսիվ քաղաքականություն կվարի մահմեդականների հանդեպ։

7or.am