Աշխարհ

22.11.2016 11:37


Դասթին Հոֆմանը՝ «International Emmy Awards»–ի «Լավագույն դերասան»

Դասթին Հոֆմանը՝ «International Emmy Awards»–ի «Լավագույն դերասան»

Հոլիվուդյան դերասան Դասթին Հոֆմանը «International Emmy Awards» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվել է «Լավագույն դերասան» անվանակարգի հաղթող: Այս մասին հայտնում է «Associated Press»–ը։

Նշվում է, որ դերասանն այդ մրցանակին է արժանացել բրիտանական «Ahap erech» հեռուստասերիալում Հենրի Հոփիի դերի համար: Մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Նյու Յորքի «Հիլթոն» հյուրանոցում։

«International Emmy Awards»–ի մրցանակներն ամեն տարի շնորհվում են հեռուստատեսային այն նախագծերի հեղինակներին, որոնք հեռարձակվում են ԱՄՆ–ից դուրս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը