Աշխարհ

22.11.2016 10:55


Իսրայելում վթարի է ենթարկվել Լեհաստանի վարչապետի ավտոշարասյունը

Իսրայելում վթարի է ենթարկվել Լեհաստանի վարչապետի ավտոշարասյունը

Իսրայելում վթարի է ենթարկվել Լեհաստանի վարչապետի ավտոշարասյունը։

ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ վթարը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ի երեկոյան, երբ պատվիրակությունը Թել Ավիվի օդանավակայանից Երուսաղեմ էր ուղևորվում։ Իրար են բախվել մի քանի մեքենաներ. թեթև վնասվածքով հոսպիտալացվել է Լեհաստանի Պահպանության բյուրոյի աշխատակիցը։

Պատվիրակության կազմում էին նաև Լեհաստանի վարչապետ Բեատա Շիդլոն, արտաքին գործերի, պաշտպանության, սպորտի ու ընտանիքի, աշխատանքի ու սոցիալական քաղաքականության նախարարները։

Նշվում է, որ վթարի պատճառ դարձած մեքենայի ղեկին իսրայելցի վարորդ է եղել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը