Աշխարհ

22.11.2016 10:45


Նյու Յորքում ձերբակալվել է «Թայմս Սքուերում» ահաբեկչություն ծրագրող ԻՊ կողմնակիցը

Նյու Յորքում ձերբակալվել է «Թայմս Սքուերում» ահաբեկչություն ծրագրող ԻՊ կողմնակիցը

Նյու Յորքում ձերբակալվել է 37–ամյա մի տղամարդ, ով ծրագրում էր անդամակցել «Իսլամական պետություն» խմբավորմանը։ Այս մասին փոխանցում է «The New York Times»–ը։

Մոհամմեդ Ռաֆիկ Նաջին մեկնել էր արտասահման՝ ԻՊ–ին միանալու նպատակով։ Հետաքննության տվյալներով՝ նա եղել է Թուրքիայում և Եմենում։

Հաղորդվում է, որ նա նյութապես աջակցել է ահաբեկիչներին և ահաբեկչություն է ծրագրել Նյու Յորքի «Թայմս Սքուեր» հրապարակում, որն իր բնույթով նման էր լինելու Նիսում տեղի ունեցած ահաբեկչությանը, որի հետևանքով զոհվել էր 86 մարդ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը