Աշխարհ

21.11.2016 17:00


Մեծ Բրիտանիան մտադիր է Թրամփին Եղիսաբեթ 2–րդի հետ հանդիպման հրավիրել

Մեծ Բրիտանիան մտադիր է Թրամփին Եղիսաբեթ 2–րդի հետ հանդիպման հրավիրել

Մեծ Բրիտանիան դիտարկում է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին հրավեր ուղարկելու հնարավորությունը՝ թագուհի Եղիսաբեթ 2–րդի հետ հանդիպելու նպատակով։ Այս մասին, «Reuters»–ի փոխանցմամբ, հայտնել է երկրի վարչապետի խոսնակ Թերեզա Մեյը։

«Թրամփը կարող է պետական այցով Բրիտանիա ժամանալ հաջորդ տարի։ Այդ այցի կազմակերպումն ԱՄՆ ընտրություններից հետո մեր օրակարգի առաջնահերթ հարցերից է», —նշել է Մեյը։

Ավելի վաղ մի շարք լրատվամիջոցներ գրել էին, որ Թրամփը Եղիսաբեթ 2–րդի հետ կհանդիպի 2017–ի ամռանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը