Փաստաբան. «Միտում կա անել այնպես, որ Վահան Շիրխանյանն այլևս երբեք չկարողանա ազատություն ստանալ»
–ՀՀ պաշտպանության նախկին նախարարի տեղակալ, նախկին փոխվարչապետ Վահան Շիրխանյանի առողջական վիճակը հետզհետե վատանում է,–այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Վահան Շիրխանյանի պաշտպան, փաստաբան Հայկ Ալումյանը։
Նրա խոսքով՝ փաստաթղթերով կարող են ցույց տալ, որ Շիրխանյանի հետ կատարվում են բազմաթիվ բժշկական գործողություններ, նա ենթարկվում է հետազոտությունների լավագույն մասնագետների կողմից, սակայն դա ոչինչ չի նշանակում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, թե ինչ դինամիկայով է զարգանում նրա վիճակը:
–3 օր առաջ զրուցում էի Շիրխանյանի հետ, և նա ասաց, որ այս 11 ամսվա ընթացքում ՔԿՀ-ում 4000 դեղահաբ է ընդունել։ Այդ 4000 դեղահաբի արդյունքն այն է, որ առողջ մարդ լինելով՝ ձերբակալվել է, իսկ այսօր հաշմանդամ է,–ասել է փաստաբանը՝ ընդգծելով, որ Շիրխանյանն ինքնուրույն չի կարողանում տեղաշարժվել, և անգամ խցիկից մինչև տեսակցությունների համար նախատեսված սենյակ հասնելու համար իրեն անհրաժեշտ է մեկ ձեռնափայտ ու ՔԿՀ-ի աշխատակից։
–3 ամիս է, ինչ Շիրխանյանը չի կարողացել լոգանք ընդունել, որովհետև դրա համար անհրաժեշտ է մեկ հարկ իջնել, կանգնել ցնցուղի տակ, որն ի վիճակի չէ անել: Մենք սկսում ենք մտածել, որ միտում կա անել այնպես, որ նա այլևս երբեք չկարողանա ազատություն ստանալ: Իրեն այնտեղ աստիճանաբար սպանում են: Նա պարզապես կարող է իր դատին չհասնել,– մանրամասնել է Հայկ Ալումյանը։
Ըստ նրա՝ ճիշտ նույն բողոքը հայտնել են Մարդու իրավունքների պաշտպանին, արդարադատության նախարարին ու ՔԿ վարչության պետին, որոնցից պատասխանել է միայն Մարդու իրավունքների պաշտպանը։
–ՄԻՊ-ը ճանաչեց, որ Շիրխանյանի առողջության պահպանման իրավունքը խախտվել է, և առաջարկեց նրան մասնագիտացված հիվանդանոց տեղափոխել, պատասխանատվության ենթարկել ՔԿՀ այն աշխատակիցներին, որոնց մեղքով նա այս վիճակում է հայտնվել,– ասել է փաստաբանը՝ հավելելով, որ Շիրխանյանը դիմել է նաև ՄԻԵԴ:

7or.am