Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել է երկրում նոր ահաբեկչություն կանխել
Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել է երկրում նոր ահաբեկչություն կանխել։ Նման հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Քազնևը։ ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ հանգստյան օրերին Մարսելում և Ստրասբուրգում ոստիկանական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքումյոթ կասկածյալ է ձերբակալվել, այդ թվում՝ ֆրանսիացիներ, մարոկկացիներ և աֆղաններ։ Նրանցից 5–ը 29–37 տարեկան է և ձերբակալվել է Սթրասբուրգում, երկուսը՝ Մարսելում։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։
«Բոլոր ձերբակալվածները կապեր են ունեցել ահաբեկչական խմբավորումների հետ և հարձակումներ են ծրագրել Ֆրանսիայի տարածքում»,– ասել է Քազնևը։
Աղբյուրը հիշեցնում է՝ Սթրասբուրգում նոյեմբերի 25–ին ամանորյա տոնավաճառ է բացվելու, որին 2 մլն զբոսաշրջիկ է այցելում։
Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել է երկրում նոր ահաբեկչություն կանխել
Ֆրանսիայի իշխանություններին հաջողվել է երկրում նոր ահաբեկչություն կանխել։ Նման հայտարարություն է արել երկրի ներքին գործերի նախարար Բեռնար Քազնևը։ ՆԳՆ ղեկավարի խոսքով՝ հանգստյան օրերին Մարսելում և Ստրասբուրգում ոստիկանական գործողություններ են տեղի ունեցել, որոնց արդյունքում յոթ կասկածյալ է ձերբակալվել, այդ թվում՝ ֆրանսիացիներ, մարոկկացիներ և աֆղաններ։ Նրանցից 5–ը 29–37 տարեկան է և ձերբակալվել է Սթրասբուրգում, երկուսը՝ Մարսելում։ Այս մասին հայտնում է «Գազետան»՝ «Reuters»–ին հղումով։

7or.am