Կարծիք

21.11.2016 14:56


Հայաստանը շրջանցող և շրջափակող հերթական խոշոր ծրագրերից մեկը մոտենում է ավարտին

Հայաստանը շրջանցող և շրջափակող հերթական խոշոր ծրագրերից մեկը մոտենում է ավարտին

Կարս-Ախալքալակ-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարարությունը, որի մեկնարկը տրվել է դեռևս 2007 թվականին, մոտենում է ավարտին։ Սա Բաքու-Ջեյհան նավթամուղից հետո Հայաստանը շրջանցող և շրջափակող հերթական խոշոր ծրագրերից մեկն է, որի արժեքը գնահատվում է 600 միլիոն դոլար։ Երկաթգիծը տնտեսական մեծ օգուտներ է բերելու Ադրբեջանին, Թուրքիային ու Վրաստանին․ այն, փաստորեն, դառնալու է Եվրոպան Միջին Ասիային կապող ամենկարևոր միջանցքը։ Ակնհայտ է, որ բացի տնտեսական շահ հետապնդելուց՝ Թուրքիան ու Ադրբեջանը փորձելու են այն օգտագործել պանթուրքական վաղեմի ծրագիրը կյանքի կոչելու, ինչպես նաև Վրաստանին է՛լ ավելի կախվածության մեջ դնելու համար։

Երկաթգիծն անցնելու է Ջավախքով։ Այն կարող է Ջավախքում որոշակի տնտեսական աշխուժություն առաջացնել, սակայն Հայաստանի հերթական շրջափակման փորձը, ինչպես նաև թուրքական տարրերի ներթափանցումն առավելապես հայերով բնակեցված տարածաշրջան տեղի բնակչության կողմից ընկալվում է ոչ միանշանակ։ Այս նախագծին, որպես հակակշիռ, Հայաստանը և Իրանը ձեռնամուխ եղան կառուցելու Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք, որի համար Հայաստանի Հանրապետությունը 650 միլիոն դոլար վարկ է վերցրել և պետք է ավարտվեր 2018 թվականին։ Սակայն ճանապարհի չնչին մասն է կառուցվել, իսկ գումարների նպատակային ծախսման արդյունավետությունը խիստ կասկածի տակ է։ Նման տեմպերով մեր «գնացքը» կայարան չի հասնի։

Արտյուշ Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը