Աշխարհ

21.11.2016 12:30


Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել (տեսանյութ)

Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ հանրությանն է ներկայացել (տեսանյութ)

Ի տարբերություն նախկին ամուսնու, որն արդեն 1 շաբաթից ավելի է՝ սկսել է ներկայանալ հանրությանը և փորձում է իր նոր՝ «Դաշնակիցները» ֆիլմի հետ կապված ոչ մի միջոցառում բաց չթողնել, Անջելինա Ջոլին մինչև վերջերս փորձում էր հեռու մնալ տեսախցիկներից։

ELLE–ի փոխանցմամբ՝ օրերս դերասանուհին որոշել է խախտել լռությունը և նոր հոլովակ է նկարահանել Միջազգային քրեական դատարանի համար, որում իր կարծիքն է հայտնում երեխաների նկատմամբ դատարանի որդեգրած նոր քաղաքականության մասին։

Վերջերս էլ Ջոլիի փաստաբան Լաուրա Վասսերը հայտնել է, որ դերասանուհին մտադիր է չխախտել ավանդույթներն ու Շնորհակալության տոնն անցկացնել ընտանիքի հետ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը