Բնապահպանության նախարարի հրամանով՝ ժամանակավորապես դադարեցվել է Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը: Նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հրամանում մասնավորապես ասվում է.
1. «Իշխան եւ Սիգ ձկնատեսակների ձվադրման ժամանակահատվածում ձկների բնական վերարտադրությունն ապահովելու նպատակով 2016 թվականի նոյեմբերի 25-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 5-ը ժամանակավորապես դադարեցնել Սեւանա լճում եւ այնտեղ թափվող գետերում ձկան եւ խեցգետնի որսը:
2. «Սեւան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարին`
1) մինչեւ ս/թ նոյեմբերի 23-ն ապահովել Սեւանա լճից ձկնորսության եւ խեցգետնորսության համար նախատեսված բոլոր որսագործիքների, լողամիջոցների, ինչպես նաեւ ժամանակավոր կացարանների դուրս բերումը,
2) շրջիկ հսկողություն իրականացնել Սեւանա լճի առափնյա տարածքներում եւ գետաբերաններում,
3) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լճի վրա` համագործակցելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզային ոստիկանության, Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարների հետ:
3. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության պետին.
1) ապահովել մասնակցությունը սույն հրամանի 2-րդ կետում նախատեսված աշխատանքներին,
2) կազմակերպել ստուգայցեր Սեւանա լիճը գոտեւորող մայրուղիներում, քաղաքային շուկաներում, Սեւանա լիճ թափվող գետերի վրա»:
Ժամանակավորապես դադարեցվել է ձկան և խեցգետնի որսը