Աշխարհ

21.11.2016 11:50


Մերկելը պաշտոնապես հայտարարել է 4–րդ անգամ առաջադրվելու մասին

Մերկելը պաշտոնապես հայտարարել է 4–րդ անգամ առաջադրվելու մասին

Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելը պաշտոնապես հաստատել է այդ պաշտոնում 4–րդ անգամ առաջադրվելու իր մտադրությունը։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, նա հայտարարել է Բեռլինում լրագրողների հետ ճեպազրույցում։

Մերկելը հստակեցրել է՝ պատրաստվում է իր թեկնածությունն առաջադրել Քրիստոնեա–դեմոկրատական և Քրիստոնեա–սոցիալական միություն դաշինքից։

«Այսօր ես կուսակցության նախագահությանը հայտնել եմ, որ պատրաստ եմ Էսսենի համագումարում կանցլերի պաշտոնի համար առաջադրել իմ թեկնածությունը»,–մեկնաբանել է Մերկելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը