Աշխարհ

21.11.2016 09:57


Ֆրանսիայի նախնական ընտրությունների 1–ին փուլում հաղթել է նախկին վարչապետ Ֆիյոնը

Ֆրանսիայի նախնական ընտրությունների 1–ին փուլում հաղթել է նախկին վարչապետ Ֆիյոնը

Նոյեմբերի 20–ին Ֆրանսիայում տեղի ունեցած նախնական ընտրությունների առաջին փուլում հաղթել է աջերի և կենտրոնամետների թեկնածու, Ֆրանսիայի նախկին վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը։

ՌԻԱ «Նովոստիի» փոխանցմամբ՝ նա համարվում է ռուսամետ թեկնածու։

Ֆիյոնը 2–րդ փուլում հանդիպելու է նախկին վարչապետ Ալեն Ժյուպեի հետ։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին պարտվել է և դուրս եկել նախագահական մրցապայքարից: Քաղաքական գործիչը հայտարարել է, որ 2–րդ փուլում քվեարկելու է Ֆիյոնի օգտին և իր համակիրներին կոչ է արել երբեք ծայրահեղությունների զոհ չդառնալ։

Աղբյուրը հիշեցնում է՝ օգոստոսին աջ կենտրոնամետներից նախագահի պաշտոնում առաջադրվելու համար պայքարի մեջ էր մտել 7 թեկնածու՝ նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, նախկին վարչապետեր Ալեն Ժյուպեն և Ֆրանսուա Ֆիյոնը, պատգամավոր Բրյունո Լը Մերը, Նատալի Կոստյուշկո-Մորիզեն, Ժան-Ֆրեդերիկ Պուասոնը և Ժան-Ֆրասնուա Կոպեն:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը