Աշխարհ

21.11.2016 08:07


Վլադիմիր Պուտինը Բարաք Օբամային հրավիրել է Ռուսաստան (տեսանյութ)

Վլադիմիր Պուտինը Բարաք Օբամային հրավիրել է Ռուսաստան (տեսանյութ)

Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում Լիմայում գտնվող ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ ԱՄՆ հեռացող նախագահին շնորհակալություն է հայտնել համագործակցության տարիների համար և նրան հրավիրել Ռուսաստան։

«Մենք նկատեցինք, որ մեր երկխոսությունը հեշտ չէր ընթանում, կարելի է ասել՝ նույնիսկ դժվար էր աշխատելը միմյանց հետ։ Սակայն ես և նախագահ Օբաման ընդգծեցինք, որ մենք միշտ հարգանքով ենք վերաբերվել միմյանց դիրքորոշումներին և մեկս մյուսին։ Ես նրան շնորհակալություն հայտնեցի այդ տարիների համատեղ աշխատանքի համար և ասացի, որ երբ ցանկանա, եթե հնարավոր համարի, և անհրաժեշտություն ու ցանկություն լինի, մենք ուրախ կլինենք նրան տեսնել Ռուսաստանում»,-Պուտինի խոսքերն է մեջբերում ТАСС-ը։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ ՌԴ և ԱՄՆ նախագահները կարճ զրույց են ունեցել Լիմայում և քննարկել սիրիական ու ուկրաինական հարցերը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը