Տնտեսական

20.11.2016 19:41


Բանկերի կողմից գնվել է 77,800,756 դոլար

Բանկերի կողմից գնվել է 77,800,756 դոլար
Նոյեմբերի 14-18-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 77,800,756 դոլար 478.15դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 72,729,930 ԱՄՆ դոլար 479,71դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 479.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածումգործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 11,536,287եվրո515.07 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 19,290,006 եվրո517.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 947,131,197 ՌԴ ռուբլի 7,28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւվաճառվել 498,548,161 ՌԴ ռուբլի 7,37դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Նոյեմբերի 7-13ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամովտեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝49.8 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն

Այս խորագրի վերջին նյութերը