Աշխարհ

03.11.2010 09:40


Գյուլը պարգևատրվելու է Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը ձախողելու համա՞ր

Գյուլը պարգևատրվելու է Սերժ Սարգսյանի նախաձեռնությունը ձախողելու համա՞ր

Թուրքիայի նախագահ Աբդուլա Գյուլին շնորհվելու է Մեծ Բրիտանիայի Միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտի՝  Chatham House-ի մրցանակը։ Թագավորական ինստիտուտը ամեն տարի պարգևատևրում է տարբեր երկրների քաղաքական գործիչներին միջազգային հարաբերություններում ունեցած ավանդի համար։ Այս տարվա մարտին կայացած քվեարկության արդյունքում, Chatham House 2010 մրցանակը տրվել է Թուրքիայի նախագահին։ Սա առաջին անգամ է, երբ թագավորական ինստիտուտը պարգևատրում է Թուրքիայի ներկայացուցչին։ Գյուլն արժանացել է այդ պատվին Իրաքի տարբեր քաղաքական խմբերի միջև հանձայնություն հաստատելու ջանքերի, ինչպես նաև աֆղանա-պակիստանյան հարաբերություններում ունեցած ավանդի համար։ Նշվում են նաև Գյուլի ջանքերը Մերձավոր Արևելքում կայնության ամրապնդման և Հայաստանի հետ հարաբերությունների հաստատման գործում։ Regnum-ը հիշեցնելով, որ հայ-թուրքական գործընթացը մեկնարկեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նախաձեռնությամբ, նշում է, որ Հայաստանի իշխանությունները հենց Գյուլին են մեղադրում հայ-թուրքական արձանագրությունները ստորագրելուց հետո գործընթացը փակուղի մտցնելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը