Տնտեսական

19.11.2016 13:33


Հաշվարկվել 10.37մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

Հաշվարկվել 10.37մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից 14-18.11.2016թ. ժամանակահատվածում իրականացված շրջայցերի ընթացքում հայտնաբերված խախտումների քննության արդյունքում կայացվել է 900.0հազ. դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 13 որոշում և հաշվարկվել 10.37մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 1 որոշում՝ 100.0հազ.դրամով և հաշվարկվել է 10.17մլն.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Լոռու տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի հատված 4 ծառերի համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում և հաշվարկվել է 234.0հազ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Վայոց ձորի տարածքային բաժինը հայտնաբերված 1 ծառահատման դեպքի համար հաշվարկել է 60.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Սյունիքի տարածքային բաժնի վարույթին հանձնված ապօրինի ծառահատման 1 դեպքով հաշվարկվել է 82.8հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

«Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի կողմից Տավուշի տարածքային բաժնի վարույթին հանձնված 81 հատ ապօրինի հատված ծառերի վերաբերյալ արձանագրությունների հիմքով հաշվարկվել է 9.79մլն.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս, նյութերը ներկայացվել են դատախազություն հետագա ընթացք տալու համար:

Մթնոլորտային օդի պահպանության ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 2 որոշում՝ 100.0հազ.դրամով. որից՝

ՀԹՎՆՎ և ընդերքի բնապահպանական վերահսկողության բաժնի հայտնաբերած՝ առանց անթափանց ծածկոցի սորուն նյութ տեղափոխելու համար 2 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դր. ընդհանուր գումարի վարչական տուգանքի 2 որոշում:

Բնապահպանական և բնօգտագործման վճարի եռամսյակային հաշվետվությունները սահմանված ժամկետում չներկայացնելու համար

Կազմվել է վարչական տուգանքի 4 որոշում՝ 300.0հազ.դրամով. որից՝

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից 3 տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 250.0հազ.դրամ ընդհանուր գումարի վարչական տուգանքի 3 որոշում:

Արարատի տարածքային բաժնի կողմից տնտեսվարողի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դր. գումարի վարչական տուգանքի որոշում:

Փայտանյութի ապօրինի տեղափոխման ոլորտ

Կազմվել է վարչական տուգանքի 3 որոշում՝ 300.0հազ.դրամ գումարով և հաշվարկվել է 198.0հզ.դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին պատճառված վնաս, որից ՝

Արագածոտնի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 90.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 36.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Երևանի տարածքային բաժնի կողմից հայտնաբերված խախտման համար ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 100.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 72.0հազ.դրամի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Շաբաթվա ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է 50 հատ /27.5կգ/ «սիգ» տեսակի տիրազուրկ թարմ ձուկ, 4 հատ խեցգետնաորսիչ, 3 կգ կենդանի խեցգետին, որից՝

Շիրակի տարածքային բաժնի կողմից խեցգետնի ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում: Առգրավվել է 4 հատ խեցգետնաորսիչ և 3 կգ կենդանի խեցգետին, ինչը կենդանի վիճակում բաց է թողնվել ջրամբար:

Վայոց ձորի տարածքային բաժնի կողմից ձկան ապօրինի որսի համար 1 ֆիզիկական անձի նկատմամբ կայացվել է 50.0հազ.դրամի վարչական տուգանքի որոշում և հաշվարկվել է 1.0հազ.դրամ գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:

Գեղարքունիքի տարածքային բաժինը «Սևան ԱՊ» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ համատեղ հայտնաբերել է 40 հատ /22.5կգ/ «սիգ» տեսակի ձուկ: Ձուկը օրենքով սահմանված կարգով հանձնվել է «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ:

Տավուշի տարածքային բաժինը շրջայցերի ընթացքում առգրավվել է 10 հատ /5.0կգ/ «սիգ» տեսակի թարմ ձուկ, որը հանձնվել է «ՍՈՍ Իջևանի մանկական գյուղ» կազմակերպությանը:

Վարչարարության և փորձաքննության վերահսկողության բաժինը դատական ակտերի հարկադիր կատարման է ներկայացվել 6 վարչական տուգանքի որոշում 550.0հազ.դրամի չափով և 4 վնասի փոխհատուցման որոշում՝ 165.0հազ.դրամի չափով:

Ընդհանուր առմամբ ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կիրառած նախորդ պատժամիջոցներից հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 1.0մլն.դրամ:

Այս խորագրի վերջին նյութերը