Լրահոս

24.12.2009 17:16

Դավիթ Շահնազարյան. «...Սերժ Սարգսյանը պետք է ընդունի, որ ինքն արտգործնախարարի հետ անգրագետ է»

Դավիթ Շահնազարյան. «...Սերժ Սարգսյանը պետք է ընդունի, որ ինքն արտգործնախարարի հետ անգրագետ է»

«Հայ ազգային կոնգրեսի» ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը «Հայացք» ակումբում ասել է, որ Հայաստանի իշխանություններն արդեն հասկացել են, թե ինչի է հանգեցրել Թուրքիայի հետ նախաձեռնողական քաղաքականություն սկսելու «իրենց արկածախնդրությունը»։

-Իշխանությունները հիմա մտածում են՝ ի՞նչ ձևերով անեն, որ և՛ ինչ-որ կերպ հրաժարվեն այս արձանագրություններից, և՛ չարժանանան միջազգային հանրության բացասական վերաբերմունքին։ Առայժմ իրենք լուծում չունեն. փնտրտուքի մեջ են,- ասել է ՀԱԿ անդամը՝ բացառելով, որ ԱՄՆ-ը դեպքերի յուրաքանչյուր զարգացման պարագայում ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

Դ. Շահնազարյանը նաև կասկածում է, որ դրսի ուժերի կողմից չափազանց կաշկանդված ՀՀ իշխանություններն այնքան ինքնուրույնություն կունենան, որ կկարողանան դուրս գալ «իրենց իսկ ստեղծած ծանր, անհեթեթ վիճակից»։

Սահմանադրական դատարանն էլ, ըստ Դ. Շահնազարյանի, Հայաստան-Թուրքիա արձանագրությունները չի ճանաչի հակասահմադրական.

-Եթե Գագիկ Հարությունյանին հրահանգեն հակասահմանադրական ճանաչել այս փաստաթուղթը, նշանակում է, որ Սերժ Սարգսյանը պետք է ընդունի, որ ինքն արտգործնախարարի հետ անգրագետ է և Սահմանադրությանը հակասող փաստաթուղթ է ստորագրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։