Աշխարհ

19.11.2016 13:10


«Motley Crue» խմբի վոկալիստը ելույթ է ունենալու Թրամփի երդմնակալությանը

«Motley Crue» խմբի վոկալիստը ելույթ է ունենալու Թրամփի երդմնակալությանը

«Motley Crue» խմբի վոկալիստ Վինս Նիլը ելույթ է ունենալու ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողության ընթացքում, որը տեղի է ունենալու հունվարի 20–ին։ Այս մասին հայտնում է «Billboard»–ը։

Նիլը ելույթ է ունենալու իր անձնակազմի հետ։

«Պրոմոութերները հարցրեցին՝ արդյոք ես ազա՞տ եմ, և ես ասացի՝ այո։ Այնպես որ, մենք խմբի բոլոր անդամների անձնագրերն ուղարկել ենք Գաղտնի ծառայություն, որպեսզի բոլորը կարողանան ներս մտնել»,–պատմել է երաժիշտը։

Նրա խոսքով՝ դա տեղի է ունեցել դեռևս այն ժամանակ, երբ դեռ չգիտեին, թե ով է հաղթելու նախագահական ընտրություններում։

Երաժիշտը նաև նշել է՝ դեռևս չգիտի, թե որքան է տևելու ելույթը։

«Ես չգիտեմ՝ արդյոք կասի՞ Հանրապետական կուսակցությունը՝ ինչ նվագել և ինչ չանել»,–հաղորդել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը