Աշխարհ

19.11.2016 16:35


Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ քաղցրը չի գիրացնում

Ամերիկացի գիտնականներն ապացուցել են, որ քաղցրը չի գիրացնում

ԱՄՆ Նյու Մեխիկոյի համալսարանի գիտնականներն ապացուցել են, որ քաղցրի օգտագործումը չի հանգեցնում օրգանիզմի ճարպակալման։ Դրա համար անց է կացվել հետազոտությունների ու փորձարկումների մի ամբողջ շարք, որոնց մասնակցել են կամավորները։

Ախորժալի փորձությանը մասնակցողներին բաժանել են երկու խմբի։ Առաջին խմբի անդամներին թույլ են տվել ուտել ամեն ինչ, երկրորդում բացառել են յուղոտ սնունդն ու քաղցրավենիքը։ Այս մասին հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»։

Փորձարկման արդյունքները ցույց են տվել՝ քաշի ավելացում է նկատվել միայն այն կամավորների մոտ, որոնք կերել են ոչ միայն քաղցրավենիք, այլ նաև յուղոտ ու ածխաջրեր պարունակող ուտելիքներ։ Իսկ միայն քաղցր կերածների մոտ քաշի ավելացում չի արձանագրվել։

Միևնույն ժամանակ, գիտնականները նախազգուշացրել են՝ քաղցրի չափից դուրս օգտագործումը կարող է անուղղելի վնաս հասցնել օրգանիզմին. կարող է զարգանալ պաթոլոգիա, որը չի թողնի, որ քաղցրն օրգանիզմի կողմից յուրացվի, ինչն էլ, ի վերջո, կհանգեցնի ճարպակալման։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը