Աշխարհ

19.11.2016 11:25


Զինյալները գնդակահարել են Հալեպի ընդդիմացող բնակիչներին. 17 մարդ է զոհվել

Զինյալները գնդակահարել են Հալեպի ընդդիմացող բնակիչներին. 17 մարդ է զոհվել

Զինյալները գնդակահարել են Հալեպի արևելյան շրջանների ընդդիմացող բնակիչներին. 17 մարդ զոհվել է, ավելի քան 40–ը՝ վիրավորվել։ Այս մասին, «Life.ru»–ի փոխանցմամբ, հայտարարել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ–մայոր Իգոր Կոնաշենկովը։

Նրա խոսքով՝ Հայդարիե շրջանում գրոհայիններն առանց նախազգուշացնելու կրակ են բացել խաղաղ բնակիչների ուղղությամբ, որոնք բողոքի ակցիա էին իրականացնում։

«Տեղում 17 մարդ է զոհվել, այդ թվում՝ 13 և 15 տարեկան 2 դեռահաս, ավելի քան 40–ը վիրավորվել է։ Ահաբեկիչներն անհայտ ուղղությամբ են տարել մոտ մեկ տասնյակ տղամարդու, որոնց անհնազանդության կազմակերպիչներ են համարել։ Նույն երեկոյան նրանց բոլորին գնդակահարել են»,–ասել է Կոնաշենկովը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը