Լրահոս

19.11.2016 10:45


Վարդան Օսկանյան. «Այսօր Հայաստանի տնտեսությանը համարձակ քայլեր են պետք» (տեսանյութ)

Վարդան Օսկանյան. «Այսօր Հայաստանի տնտեսությանը համարձակ քայլեր են պետք» (տեսանյութ)

Հ3 հեռուստաընկերության «Լինել թե չլինել» հաղորդման տաղավարում հյուրընկալվել է ՀԱՄԱԽՄԲՈՒՄ կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանը։

Հաղորդման հեղինակ Համլետ Ղուշչյանի հետ զրույցում անդրադառնալով նոր Կառավարությանը՝ Վ.Օսկանյանը նշել է, որ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին շատ դրական է վերաբերվում, հարգում է և մաղթում է, որ նա իր գործունեության մեջ իրոք հաջողություններ ունենա.

–Որովհետև իր հաջողությունը նաև երկրի հաջողությունը կլինի։ Եվ եթե որևէ ձևով հնարավոր է իրեն աջակցել, օգնել, ես պատրաստ եմ դա անել։ Առաջին քայլերը հուսադրող են, պետք է սպասել տեսնել՝ ինչքանով են դրանք իրական, և ինչքանով նա կգնա խորքային բարեփոխումների։

Ինչ վերաբերում է նոր Կառավարության ծրագրին, Վ. Օսկանյանը նկատել է.

–Այն արտահայտությունները, որոնք լսում եմ նոր նախարարներից, հուսադրող չեն։ Օրինակ՝ ասում են՝ գոտիները պետք է սեղմել, մենք կախարդական փայտիկ չունենք, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ. սրանց ժամանակն անցել է։ Ես այնպիսի տպավորություն ունեմ, որ այս մարդիկ փորձում են իրենց հետագա անգործությունը, հնարավոր ձախորդությունը կամ անհաջողությունը արդարացնել այժմվանից։ Այսօր Հայաստանի տնտեսությանը համարձակ քայլեր են պետք. մենք այսօր լճացման մեջ ենք։ Պետք է կարողանանք տնտեսությունն այս իրավիճակից խիզախ քայլերով դուրս հանել։ Մենք այսօր տնտեսական պատերազմի մեջ ենք։

Վ.Օսկանյանը խոսել է նաև ներքաղաքական զարգացումներից և հնարավոր քաղաքական դաշինքներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը