Աշխարհ

19.11.2016 11:05


Պենտագոնը հրաժարվել է Աֆղանստանի համար նախատեսված ռուսական Մի-17–երից

Պենտագոնը հրաժարվել է Աֆղանստանի համար նախատեսված  ռուսական Մի-17–երից

ԱՄՆ Կոնգրեսի անդամների նախաձեռնող խումբը հայտարարել է, որ Պենտագոնը պաշտոնապես հրաժարվել է ռուսական Մի-17 ուղղաթիռների հետագա գնումներից։ Այս մասին փոխանցում է РИА «Новости»–ն։

Համաձայն Կոնգրեսի անդամների հայտարարության՝ Պենտագոնը մտադիր է հանել ամերիկյան բանակի սպառազինումից Աֆղանստանի ուժերի համար նախատեսված ռուսական Մի-17 ուղղաթիռները և արդիականացնել UH-60 53 ուղղաթիռ։

«Սենատոր Ռիչարդ Բլյումենթալի ջանքերից հետո Պաշտպանության նախարարությունը մտադիր է վերջ դնել սենատոր Քրիս Մերֆիի և ներկայացուցիչների պալատի պատգամավոր Ռոզա Դելաուրոյին կախվածությանը Ռուսաստանում պատրաստված ուղղաթիռներից, որոնք օգտագործվում են Աֆղանստանի ազգային պաշտպանության և անվտանգության ուժերի համար։ Պաշտպանության նախարարությունները մտադիր են անցնել Քոնեքթիքութում պատրաստված «Black Hawk» ուղղաթիռների օգտագործմանը»,– ասվում է Քոնեքթիքութի կոնգրեսի անդամների հաղորդագրության մեջ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը