Աշխարհ

19.11.2016 10:20


Տյումենի շինհրապարակում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել

Տյումենի շինհրապարակում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 7 մարդ է զոհվել

ՌԴ Տյումենի մարզում տեղի ունեցած հրդեհի հետևանքով մահացել է 7 մարդ։ Այս մասին հաղորդվում է Ռուսաստանի ԱԻՆ–ի տարածաշրջանային վարչության կայքում։

Պատահարը տեղի է ունեցել նոյեմբերի 18–ի՝ լույս 19–ի գիշերը։ Այրվել է «Յուրիգինսկոե» հյուրանոցից 7կմ հեռավորության վրա թռչնաբուծարանի շինհրապարակում գտնվող բնակելի տունը։

Հրշեջները հանգցրել են բռնկումը 7 րոպեում։ Հրդեհի մակերեսը կազմել է 32 քառակուսի մետր։

Այրման հետևանքով թունավորված 3 հոգուն հոսպիտալացրել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը