Քաղաքական

18.11.2016 21:52


Սերժ Սարգսյան․ «Հայաստանն այսօր որևէ հարաբերություններ չունի Անկարայի հետ»

Սերժ Սարգսյան․ «Հայաստանն այսօր որևէ հարաբերություններ չունի Անկարայի հետ»

Սերժ Սարգսյանը «Սքայ Նյուզ Արաբիա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանն այսօր փաստորեն որևէ հարաբերություններ չունի Անկարայի հետ։

Հարցին, թե ներկա դրությամբ, ինչպե՞ս կբնութագրի Երևանի և Անկարայի հարաբերությունները, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Կբնութագրեի որպես հարաբերությունների բացակայություն: Մենք այսօր փաստորեն որևէ հարաբերություններ չունենք Անկարայի հետ, որովհետև, ինչպես Դուք իրավացիորեն նշեցիք, մենք մի քանի տարի առաջ հանդես եկանք նախաձեռնությամբ՝ Թուրքիայի հետ հաստատել հարաբերություններ առանց որևէ նախապայմանի: Տևական բանակցություններից հետո մենք Շվեյցարիայում փաստաթուղթ ստորագրեցինք, ընդ որում փաստաթղթի ստորագրմանը ներկա էին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ երկրների արտգործնախարարները՝ գրեթե ամբողջական կազմով: Նրանք վկա էին այդ փաստաթղթի ստորագրմանը»,-ասել է Սարգսյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը