Քաղաքական

18.11.2016 17:38


ՕԵԿ–ը, ԲՀԿ–ն և ԳԱԼԱ–ն դիմել են Սահմանադրական դատարան

ՕԵԿ–ը, ԲՀԿ–ն և ԳԱԼԱ–ն դիմել են Սահմանադրական դատարան

Հոկտեմբերի 2-ին կայացած Գյումրու ՏԻՄ ընտրությունների մասնակից ՕԵԿ, ԲՀԿ և ԳԱԼԱ կուսակցությունները նախօրեին 32 ստորագրությամբ դիմել են Սահմանադրական դատարան՝ պահանջելով քննարկել Սահմանադրության 141.5 կետով ամրագրված բոնուսային համակարգը։

Ազգային ժողովի ճեպազրույցների ժամանակ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն այդ համակարգն անվանել է ֆոկուսային։

–Ստացվում է, որ ժողովրդի կողմից 34 տոկոս ձայն ստացած անձը նշանակվում է քաղաքապետ։ Սահմանադրության այդ կետով ոտնահարվում է ընտրելու և ընտրվելու իրավունքը,-ասել է Հ.Մարգարյանը:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը