Լրահոս

24.12.2009 16:34

Սահմանվել են 2010թ. բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները

ՀՀ կառավարության այսօրվա նիստում  ընդունվել է «ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և ՀՀ 2010թ. պետբյուջեում վերաբաշխումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը եւ ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել անհրաժեշտության դեպքում եւս մեկ անգամ քննարկել այն և լրամշակված տարբերակը ներկայացնել կառավարության աշխատակազմ։ Նախագծով սահմանվել են ՀՀ 2010թ. պետբյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, ինչպես նաեւ բյուջեի կատարումն ապահովող միջոցառումները։

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։