Ըստ նոր օրինագծի՝ ո՞րը կհամարվի ապօրինի հարստացում և ի՞նչ պատիժ է սահմանվում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում՝ ապօրինի հարստացման քրեականացման հետ կապված:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ եթե հայտարարագիր ներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն ապօրինի հարստացման համար։
Նրանց կսպառնա ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և գույքի բռնագրավմամբ։
Նախատեսվել է գերազանցող շեմը սահմանել 5 մլն դրամը. դրանից ավելին կհամարվիապօրինի հարստացում։
Ըստ նոր օրինագծի՝ ո՞րը կհամարվի ապօրինի հարստացում և ի՞նչ պատիժ է սահմանվում
ՀՀ կառավարության այսօրվա նիստում փոփոխություն է կատարվել ՀՀ քրեական օրենսգրքում՝ ապօրինի հարստացման քրեականացման հետ կապված:
Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ եթե հայտարարագիր ներկայացրած բարձրաստիճան պաշտոնատար անձը և նրան փոխկապակցված անձինք ունեցել են գույքի ավելացում կամ պարտավորությունների նվազում, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և դա ողջամտորեն չի հիմնավորվում, ապա պետք է պատասխանատվության ենթարկվեն ապօրինի հարստացման համար։
Նրանց կսպառնա ազատազրկում՝ 3-6 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքի զրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով և գույքի բռնագրավմամբ։
Նախատեսվել է գերազանցող շեմը սահմանել 5 մլն դրամը. դրանից ավելին կհամարվի ապօրինի հարստացում։
7or.am